ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵԱՏՄ երկրներին առաջարկել է ռազմավարական ապրանքների առևտրում անցում կատարել ռուբլու՝ հրաժարվելով դոլարից: ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպման ժամանակ Աբրահամյանն ասել է, որ անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել ազգային արժույթներով փոխհաշվարկների աշխուժացման և դոլարայնացման կրճատման ուղղությամբ: Նա նշել է, որ անհրաժեշտ է ռազմավարական ապրանքների առևտուրն իրականացնել ռուբլու հիմքի վրա: